Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Սրանց` նիկոլականներին, թուրքի հետ մի համեմատեք, թուրքն անգամ կվիրավորվի

Սրանց` նիկոլականներին, թուրքի հետ մի համեմատեք, թուրքն անգամ կվիրավորվի
14.02.2024 | 11:53

Ե՞րբ եք տեսել կամ լսել, որ թուրքն իր ձեռքով իր ՏՈՒՆ-ը, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ը, ԵՐԿԻՐ-ը քանդի։

Չեղած տեղից թուրքը սրանից-նրանից հող է հափռել, սրանից-նրանից ՏՈՒՆ խլել, սրանից-նրանից երգ ու պար գողացել, իրենով արել…

Թուրքն իր պատմությունը սրա-նրա արյունով է գրել ու շարունակում է գրել։

Թուրքը թույլ ու տկարին արհամարում է, ուժեղին հարգում, ուժեղից վախենում…

Սրանց` նիկոլականներին, թուրքի հետ մի՛ համեմատեք, թուրքն անգամ կվիրավորվի…

Սրանք ուրիշ են։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ